Կորեական «Բոլորս մահացած ենք» սերիալը Netflix-ում սկսվել է հունվարի 28-ից, սակայն արդեն հունվարի 29-ին զբաղեցրել է ամենադիտվող շոուների ցանկի առաջին հորիզոնականը, հայտնում է FlixPatrol-ը, որը հետեւում է սթրիմինգային հարթակներում ֆիլմերի եւ սերիալների հայտնիությանը։
«Բոլորս մահացած ենք»-ը հիմնված է Ջոն Դոն Գինի «Հիմա մեր դպրոցում» վեբթունի վրա, որը հրապարակվել է 2009-2011թթ․։ Սյուժեի կենտրոնում սովորական միջնակարգ դրոց է, որը դառնում է զոմբի վիրուսի էպիկենտրոն։ Աշակերտները ստիպված են պայքարել իրենց կյանքի համար՝ պաշտպանվելով գազազած հասակակիցներից, որոնք արյունախում հրեշների են վերածվել։
«Զոմբիները լցրել են մեր դպրոցը։ Դուք կփախչե՞ք, կմահանա՞ք կամ կմիավորվե՞ք ողջ մնալու համար»,- ասված է թրեյլերի նկարագրությունում։
Սերիալն առայժմ բավական բարձր վարկանիշ ունի՝ iMDB-ում՝ 7,7/10։