Թողարկվել է պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վոլանդ» ֆիլմի առաջին թիզերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թողարկվել է պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վոլանդ» ֆիլմի առաջին թիզերը

«Universal Pictures Россия»-ի YouTube-յան ալիքում թողարկվել է «Վոլանդ» ֆիմի թիզերը․ գլխավոր դերերում Եվգենի Ցիգանովն ու Յուլյա Սնիգիրն են։ Ժապավենը Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հիման վրա նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Լոկշինը։ Վարպետի դերը կկատարի Ցիգանովը, Մարգարտայինը՝ Սինգիրը, իսկ Վոլանդի դերը խաղալու է գերմանացի դերասան Աուգուստ Դիլը՝ Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաների» աստղը։

Ժապավենի գործողություննները զարգանում են Մոսկվայում 1930-ականներին։ Ըստ սյուժեի՝ Բուլգակովը հայտնվում է գրականագիտական եւ քաղաքական սլանդալի կենտրոնում․ Քիստոսի չափազանց վառ կերպարի պատճառով քննադատները բացասաբար են ընդունել նրա նոր վեպը։ Դրա հետեւանքով նրա պիեսի հիման վրա ներկայացումը հեռացնում են խաղացանկից, իսկ գործընկերները սկսում են խուսափել նրանից։ Կարճ ժամանակ անց գրողը սիրահարվում է ամուսնացած կնոջ՝ Մարգարիտային եւ նոր վեպ է սկսում, որի հերոսը դառնում է Վոլանդը։

Ավելի վաղ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը ժապավենն անվանել էր «Մարս Մեդիա» ընկերության ամենահավակնոտ նախագծերից մեկը։

«Մենք հույս ունենք, որ կկարողանանք իրականություն դարձնել ամենն, ինչ մտածել ենք եւ ֆիլմ ստեղծել, որը կկարողանա գնահատել ցանկացած տարիքի հանդիսատես՝ ե՛ւ երիտասարդությունը, ե՛ւ առավել մեծ սերունդը, ե՛ւ «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի հավատարիմ երկրպագուները»,- նշել է Դիշդիշյանը։

Պրեմիերան նախատեսված է 2023թ․-ի հունվարի 1-ին։

news.am