Օռնելա Մուտին հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ
Advertisement 1000 x 90

Օռնելա Մուտին հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ

Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկության եւ այն մասին, որ ռուսական մշակույթն իրենի մաս է համարում։

Մուտիի խոսքով՝ դա դուր կգար իր մորը, որը վերջերս է մահացել։ Դերասանուհին արդեն իսկ հավաքում է անհրաժեշտ փաստաթցթերն ու ռուսերեն է սովորում։ «Քիչ-քիչ սովորել եմ կյուրաեղագիրն ու ինչ-որ բան հասկանում եմ, բայց ձեր քերականութունը բարդ է, տառերը, միեւնույն է, շփոթում ես։ Ինձ պրակտիկա է հարկավոր, լավ կլիներ` մի քանի ամսով Ռուսաստան գնայի»,- ասել է դերասանուհին։

Աստղը վաղուց է ռուսերեն սովորում, սակայն առայժմ ազատ չի խոսում։ Նա լեզուն ինքնուրույն է ուսումնասիրում «Babbel» հավելվածի միջոցով։

news.am