Հոլիվուդյան դերասանուհի Վուպի Գոլդբերգը (իսկական անունը՝ Քեթրին Էլեյն Ջոնսոն) դիմել է երկրպագուներին սկանդալից հետ, որն առաջացել է Հոլոքոստի վերաբերյալ նրա հայտարարությունների պատճառով, հայտնում է Regnum-ը։
Դերասանուհին մասնակցել է քննարկմանը, որի ընթացքում մտքեր էին փոխանակում Թեննեսի նահանգի դպրոցական խորհրդի որոշման մասին․ այն քվեարկել է հօգուտ ծրագրից Արտ Շպիգելմանի «Մաուսը» հեռացնելու, որը 1992թ․-ին Պուլիտցերյան մրցանակի է արժանացել։ Խորհրդին մեղադրել են, որ որոշումը մոտիվացված է եղել Հոլոքստի թեմայով, որին նվիրված է կոմիքսը։
«Եկեք անկեղծ լինենք, Հոլոքոստը կապված չէ ռասայի հետ։ Խնդիրը ռասան չէ, խնդիրը մարդու հանդեպ մարդու անմարդկային վերաբերմունքն է»,- ABC հեռուստաալիքի «The View» հեռուստահաղորդաման եթերում հայտարարել է Գոլդբերգը։ Նրա այդ հայտարարությունը համացանցում քննադատության ալիք է առաջ բերել․ օգտատերերը նրան մեղադրել են պատմական փաստղերն աղճատելու մեջ։
Ավելի ուշ Վուպին ներողություն է խնդրել բոլորից, ում զգացմունքները վիրավորել է։ Նա պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել․ «Ես ասել եմ, որ Հոլոքոստը «ռասայի մասին չէ, այն մյուսների հանդեպ մի խմբի անմարդկային լինելու մասին է»։ Ես պետք է ասեի, որ այն ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի մասին է»,- գրել է նա։