Կարո՞ղ է արդյոք գրիպի ունիվերսալ պատվաստանյութն արդյունավետ լինել
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք գրիպի ունիվերսալ պատվաստանյութն արդյունավետ լինել

Գրիպի դեմ՝ նանոմասնիկներից կազմված պատվաստանյութը, որը ներարկվում է քթից, կարող է հուսալի պաշտպանություն ապահովել գրիպի վիրուսի տարբեր շտամներից: Նման եզրակացության են եկել Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց արդյունքները հրապարակվել են Applied Materials & Interfaces ամսագրում։

Պատվաստանյութը բաղկացած է PEI-HA/CpG նանոմասնիկներից, որոնք ներառում են պոլիէթիլենիմին, հեմագգլուտինին HA հակագեն եւ օժանդակ նյութեր (CpG), որոնք ուժեղացնում են մարմնի իմունային պատասխանը: Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այս պատվաստանյութն ապահովում է արդյունավետ խաչաձեւ պաշտպանություն գրիպի վիրուսի տարբեր շտամներից: Ստացված իմունային պատասխանը պահպանվել է պատվաստումից հետո առնվազն 6 ամիս:

Հեմագգլուտինինի HA հակագենը սպիտակուց է, որը գտնվում է գրիպի վիրուսի մակերեսին եւ առանցքային դեր է խաղում վարակի մեխանիզմում:

Սովորաբար, սեզոնային գրիպի պատվաստանյութերի կողմից արտադրվող իմունային պատասխաններն արագ թուլանում են, ինչը մարդկանց խոցելի է դարձնում գրիպի վիրուսի նոր շտամների նկատմամբ: Ներռնազային պատվաստանյութը բարելավում է լորձաթաղանթի պաշտպանական ռեակցիան՝ արգելափակելով շնչառական վարակի համար մուտքի դարպասը:

news.am