Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է բնական ու հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել պատշգամբում։ Նա կրում է ճերմակ խալաթ, իսկ մազերը փաթաթված են նույն գույնի սրբիչով։ Առանց շպարի է։ Հանդերձանքը նա համադրել է վարդագույն բարձրակրունկների եւ աքսեսուարների հետ։ «Վագրի տարին պաշտոնապես էսօր սկսվեց։ Էս նկարս հստակ 2022-ի իմ տրամադրությունն ա», – գրել է Հրաչուհին։