Կորոնավիրուսի դելտա շտամով վարակվելուց հետո հնարավոր է վարակվել օմիկրոնով։ Նման կարծիք է հայտնել վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գամալեայի համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի գլխավոր աշխատակից Անատոլի Ալտշտեյնը։
«Մարդը, ով վերջերս դելտա է տարել, դժվար թե անմիջապես վարակվի օմիկրոնով: Դելտա շտամի իմունիտետը, անշուշտ, կպաշտպանի: Եվ եթե անգամ մարդը նորից վարակվի, ապա նրա հիվանդությունն այլ ընթացք կունենա»,- ասաց մասնագետը։
RIA FAN-ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց դելտայից իմունիտետը, ըստ վիրուսաբանի, կթուլանա, իսկ օմիկրոնը կներթափանցի մարդու օրգանիզմ, քանի որ այն շատ վարակիչ է։ Սակայն նախորդ վարակման պատճառով հիվանդի համար կորոնավիրուսային վարակը, ամենայն հավանականությամբ, ավելի հեշտ կընթանա: