Չորս խորհուրդ, ինչպես պետք է սիրել կանանց
Advertisement 1000 x 90

Չորս խորհուրդ, ինչպես պետք է սիրել կանանց

  1. Նրա հետ համաձայնեցրեք սոցիալական դերերը

Կանայք կան, որոնք հրեա մոր բարդույթ ունեն: Կան հավերժ երեխա աղջիկներ: Կան աղջիկներ՝ աղջիկներ եւ իրենց կիսաշրջազգեստով տղաներ: Կան ղեկավարներ, որոնք ի վիճակի չեն սուրճ եփել: Կան հիվանդագին առումով անինքնավստահ մոդելներ եւ հմայիչ տգեղիկներ, որոնց բոլորը նախանձում են: Ձեզ անհրաժեշտ է այնպիսի կին, որի հետ համընկնում են սոցիալական դերերի ձեր ընկալումները` ձերը եւ նրանը:  Ավելի ամոթալի բան չկա, քան երբ աղջիկն առաջարկում է. դու ինձ հագցնում ես եւ վճարում բնակարանի համար, ես տնտեսությունն եմ վարում եւ քեզ չեմ մերժում անկողնում, իսկ դուք համաձայնում եք: Ավելի վատ բան չկա, քան երբ նա զգուշացնում է. ես տրամադրված եմ երեխաներ դաստիարակելու եւ կթողնեմ աշխատանքը, գումարած՝ ինձ դայակ է անհրաժեշտ, որ լավ քնեմ եւ կարգին տեսք ունենամ: Այդ պատճառով պարզաբանեք, թե նա ինչ է պատրաստ տալ ձեզ եւ ինչ է ուզում ստանալ ձեզնից, դա համեմատեք ձեր ցանկությունների հետ եւ եզրակացություններ արեք այն բանի վերաբերյալ, թե արդյոք նա ճակատագրով նախատեսված է ձեզ համար, թե առջեւում միայն խնդիրներ են:

  1. Որոշումն առաջինն առաջարկիր

Գենդերային հարցերով տարված կանայք անհանգստանում են, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը որոշում կկայացնի, կխլի ինքնորոշվելու իրավունքը: Նկատի ունենք արագորեն որոշում կայացնելու կարիք ունեցող, նրանից ավելի արագ կողմնորոշվելու իրավիճակները, երբ տղամարդը կարող է իր տարբերակն առաջարկել: Դա չի նշանակում, որ ձեր խոսքը չի քննարկվում: Պարզապես կանայք չեն սիրում ծամծմողների: Իսկ եթե սիրում են, ապա ավելի շատ մայրական բնազդով:

  1. Առանց զգուշացման մի անհետացեք

Ես հասկանում եմ, մշտական հաշվետվություններն այն մասին, թե ինչով ես զբաղված, ստորացնում են ազատ մարդուն: Մյուս կողմից, միթե դուք դա չեք անում թվիթերում: Այստեղ ինչ-որ հինավուրց գաղտնի անեծք կա. հենց որ սովորականից մի ժամ ուշանում եք, չեք վերցնում հեռախոսը, երկար չեք արձագանքում հաղորդագրություններին, նույնիսկ ամենասթափ մտածող, սառնասիրտ, ֆլեգմատիկ կինը սկսում է ճոխ գույներով պատկերացնել, թե ձեզ ինչպես է կուլ տվել օձը, ձեր վրայով անցել է բեռնատարը, հարբած վերադասը  ձեզ մահացու ծեծել է ընկույզջարդիչով, Վերա Բրեժնեւան անցել է մոտերքով եւ սիրահարվելով` ընդմիշտ տարել է ձեզ իր ոսկե կադիլակով: Դրա դեմ ոչինչ չեք կարող անել: Կանայք հուզվում են, նրանց բնույթն է այդպիսին: Ելքը` նրան զգուշացնել, որ գուցե երկար մնաք եւ անջատեք հետախոսը` լուծելով հարցերը, նույնիսկ եթե դրա շանսերը շատ փոքր են:

  1. Տանը նորոգեք իրերը

Կնոջ համար մեխ խփելու կամ հարիչի ներդիրը փոխելու մոգությունը համարժեք է սրբազան դողին, որ զգում է միջին տղամարդը` հետեւելով, թե կեղտոտ բանջարեղենի, արյունոտ ոսկորների եւ անհասկանալի կանաչիի լեռն ինչպես է մի ժամում փոխակերպվում երեք ուտեստից ամենահամեղ ճաշի: Մեխանիկ տղամարդուն խոնարհվելու ցանկություն է առաջանում. ցանկություն, որը հավերժացվել է սանտեխնիկի մասին դասական պոռնոսյուժեում: Եթե ձեր հայրը կամ պապը փոքր տարիքում ձեզ երբեք չեն տարել ավտոտնակի գործասեղանի մոտ, ավելի լավ է ինտերնետում հրահանգներ նայել եւ փորձել տնտեսվար վարպետ լինել, քան քրթմնջալ. «Չգիտեմ, էնտեղ ինչ-որ տեղ էլեկտրիկի համարն է, մայրիկն է գրել մուտքի պաստառին»: Կենցաղային խնդիրներ լուծելու գործնական գիտելիքները տղամարդկային էրոտիզմի մաս են կազմում եւ հարգանք են առաջացնում նրանց մոտ, ում նման բաները սկզբունքորեն տրված չեն  կամ անհետաքրքիր են (աղջիկների մեծամասնության): Միակ ավելի լավ այլընտրանքն է. «Լսիր, դարակից փող վերցրու եւ պատվիրիր այն զուգարանակոնքը, որը քեզ դուր է գալիս` մոնտաժի հետ միասին, թե չէ ես այնքան էլ գլուխ չեմ հանում ներքին հարդարման էսթետիկայից, որքան դու, հետն էլ դիմացի առեւտրի կենտրոնից քեզ համար կոշիկ կգնես»:

news.am