Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Մանոն գրկել է ամուսնուն։ Երկու դուստրերի երիտասարդ մայրիկը կրում է սպարտային հագուստ․ հետաքրքիր պատկերներով տաբատ, բաց երանգի հուդի, վարդագույն վերարկու, երկարաճիտներ։ Ընտանեկան հրապարակումը մակագրված չէ։