Աճուրդի է դրվել Նյու Յորքի այն տունը, որտեղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր մանկությունը: Հունվարի 17-ին այս մասին հայտնել է The New York Times թերթը:
Երկհարկանի աղյուսե շինությունը, որը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը, որը նույնպես եղել է հայտնի կառուցապատող, գտնվում է Քուինսի շրջանում՝ Մանհեթենից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա: Թրամփներն այդտեղ ապրել են այնքան ժամանակ, մինչև լրացել է ապագա ընտրված նախագահի չորս տարին, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել և ոչ հեռու գտնվող տուն:
Անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփը, ելույթ ունենալով NBC հեռուստաընկերության եթերում, հայտարարել էր, որ դեմ չէր լինի ձեռք բերելու այդ տունը: «Ես շատ լավ մանկություն եմ ունեցել,- ասել էր նա այն ժամանակ:- Ես ցանկանում եմ գնել այն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: