Հայտնի սենյակային բույսը՝ սանսևիերան, որը ժողովրդական լեզվով անվանում են նաև «սկեսուրի լեզու», խորհուրդ է տրվում տեղադրել ննջասենյակներում՝ քնի որակը բարելավելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։
Հետազոտությունների համաձայն՝ այս բույսը գիշերը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում քնած մարդու վրա, իսկ առավոտյան այն օգնում է բարելավել տրամադրությունը և կենտրոնացումը։
Ինչպես նշում է թերթը, թթվածնի ցածր մակարդակը արթնանալուց հետո կարող է հանգեցնել գլխացավի, իսկ թթվածնի բարձր մակարդակն օգնում է ուղեղին ավելի արագ վերականգնվել:
Բացի այդ, այս բույսն ունակ է մաքրել օդը վնասակար նյութերից՝ կլանելով քսիլեններ, տրիքլորէթիլեն, ֆորմալդեհիդ, բենզոլ և ածխածնի օքսիդ։
Սանսևիերան պատկանում է ծնեբեկազգիների ընտանիքի ցողունային մշտադալար բազմամյա խոտաբույսերի ցեղին։
Վայրի բնության մեջ այն հանդիպում է արևադարձային և մերձարևադարձային Աֆրիկայի չոր քարքարոտ շրջաններում, Մադագասկարում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Հարավային Ֆլորիդայում:
Տանը պայմաններում այս բույսը քմահաճ չէ և չի պահանջում խնամքի հատուկ պայմաններ: