Անահիտ Կիրակոսյանն ու նրա ամուսինը նշում են ամուսնության 10-ամյակը։
Այս առիթով դերասանուհին ինստագրամյան էջում ջերմ ֆոտոշարք է հրապարակել սիրելիի հետ։ «Սեր …Շնորհավոր մեր օրը… Տասը տարի միասին… Վարդե հարսանիք…»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը։
Դերասանուհին նաեւ լուսանկարներ է հրապարակել դուստրերի հետ։ «06.02.2012 _ 06.02.2022։ Տասը տարի անց…. Ինչ արագ է սլանում ժամանակը… Կարծես երեկ լիներ, երբ երկու ձեռքս պարզած գրկեցի երկու փոքրիկ թաթիկներ… Այսօր արդեն մեծ աղջիկներ…. +երկու որդի =ՍԵՐ: Մեր ընտանիքը 10 տարեկան է»,- գրել է Անահիտը։