Հնդկաստանում սուգ է հայտարարվել «Ալի Բաբայի եւ 40 ավազակների արկածները» ֆիլմից երգչուհու մահվան պատճառով (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հնդկաստանում սուգ է հայտարարվել «Ալի Բաբայի եւ 40 ավազակների արկածները» ֆիլմից երգչուհու մահվան պատճառով

Հնդկաստանի իշխանությունները երկօրյա համազգային սուգ են հայտարարել երգչուհի եւ դերասանուհի Լատա Մանգեշքարի մահվան պատճառով։ Երգչուհին մահացել է Մումբայի հիվանդանոցում, որտեղ գտնվում էր երեքշաբթի օրվանից, հայտնում է Variety-ն։

Հունվարին դերասանուհին հոսպիատալցվել էր պնեւմոնիայով։ Մանգեշքարի մահվան պատճառով Հնդկաստանի կառավարությունը որոշել է խոնարհել պետական դրոշները։

Լատա Մանգեշքարը հայտնիություն է ձեռք բերել կինոֆիլմերի համար երգերի շնորհիվ։ Հնդկական մեդիան արտիստին տվել է «մեղեդու թագուհի» անունը։ Նրա ձայնը հնչում է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Թափառակնը» (1951), «Պարոն 420» (1955), «Վրեժ եւ օրենք» (1975)։ Մանգեշքարը աշխատել է նաեւ խորհրդային-հնդկական ֆիլմերում, մասնավորապես «Ճափորդություն երեք ծովերից այն կողմ» (1958) եւ «Ալի Բաբայի եւ 40 ավազակների արկածները» (1979)։

news.am