Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Փարիզում։ Երգչուհին, որը միշտ առձնանում է իր ոճային կերպարներով, սեւ բլուզ է կրում, որը համադրել է վառ շրջազգեստի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները՝ գլխարկ, պայուսակ։ «Աշխարհում միայն երկու տեղ կա, որտեղ կարող ենք երջանիկ ապրել՝ տանն ու Փարիզում։ Էռնեստ Հեմինգուեյ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Աստղիկը։