Հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Բալիում։ Լիլիթը ամառային զգեստ է կրում ու արձակել է մազերը։ «Այո՛, մենք ենթագիտակցորեն փորձում ենք ետ բերել այն միջավայրը, որն ունեցել ենք մեր տանը՝ մեր ծնողների հետ: Մենք փորձում ենք մեր ընտրյալների հետ զգալ դա, ու կարևոր չէ, թե այդ միջավայրում մեզ հաճելի էր, թե ոչ, բայց միջավայրը ծանոթ է մեզ, և մենք միայն դա գիտենք: Առաջին քայլը գիտակցելն է»,- մեկնաբանություններում գրել է Լիլիթը։