Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը մուգ գույնի հագուստ է կրում։ Լիլիթն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Պարտադիր կգա այն օրը, երբ տխրություններն ու անհաջողություններն անցյալում կլինեն։ Պարտադիր կգա այն օրը, երբ ամեն ինչ հեռու կլինի։ Պարտադիր կգա այն ժամը, երբ կհասկանաս, որ ամեն ինչ զուր չէր։ Պարտադիր, եւ քո սրտում կյանքի ու քո հանդեպ սեր կհայտնվի։ Դու պարզապես վստահիր ու սպասիր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Լիլիթը։