Կատակերգու Փիթ Դեւիդսոնը խոստովանել է, որ ազատ ժամանակն անց է կացնում ընկերների կամ սիրելիի՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, հայտնում է People-ը։
«Ես չունեմ Instagram, Twitter եւ նման բաներ։ Իմ աշխատանքային օրվա մեծ մասը բաղկացած է նրանից, որ ես նստում եմ մեքենա եւ նկարահանումների գնում։ Կամ ես ազատ ժամանակ ունեմ եւ այն անցկացնում եմ ընկերներիս հետ, կամ տանն եմ սիրելիիս հետ։ Մի խոսքով՝ ես այնքան էլ գործունյա չեմ»,- նշել է Դեւիդսոնը։
Նա ընդգծել է, որ իր աշխատանքային օրերը մեծամասամբ անցնում են նկարահանման հրապարակներ գնալով։