Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը կրում է սպիտակ հանդերձանք․ բլուզ, կիսաշրջազգեստ։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ «Երբեք ուշ չէ՝ սովորելու, երազելու, նորից սիրահարվելու եւ նոր կյանք սկսելու համար։ Երբեք թույլ չտաք, որ ձեզանից գողանան առաջ գնալու ցանկությունը, եթե ձեզ թվում է, որ կյանքում միայն սեւ շրջաններ են, ապա վստահ եղեք, որ լավագույնը դեռ առջեւում է։ Ամեն բան մեր գլխում է, ուղարկեք ձեր մտքերը տիեզերք եւ սպասեք», – գրել է նա։