Օմիկրոնով վարակվածներին նախազգուշացնում են նոր ցավագին ախտանշանի մասին
Advertisement 1000 x 90

Օմիկրոնով վարակվածներին նախազգուշացնում են նոր ցավագին ախտանշանի մասին

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածները վերջին ժամանակներս սկսել են ավելի հաճախ բախվել նոր ախտանշանի, որը պացիենտին ցավ է պատճառում։ Այս մասին նախազգուշացնում է ալերգոլոգ-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը (Ռուսաստան)։

RA.RU-ի զրույցում մասնագետը նշել է, որ խոսքը հիպերեսթեզիայի՝ օրգանիզմի բարձր զգայականության մասին է. ցավում է հիվանդի ամբողջ մարմինը։

«Ընդ որում, եթե մարդուն ձեռք տաս, ոչինչ չի ցավի, բայց եթե սեղմես ձեռքերով, ապա մաշկը, մկանները, ոսկորները, ամեն ինչ ցավում է՝ ընդհուպ ճչալու աստիճանի»,- ասել է Բոլիբոկը։

Իմունաբան, «ԿԷԳ» պայմանագրային-հետազոտական ընկերության գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովն, իր հերթին, նշել է, որ հիպերեսթեզիա մարդու մոտ կարող է առաջանալ վերջույթների նյարդերի ախտահարման պատճառով։ Պացիենտը մարմնի տարբեր մասերի թմրածություն, ծակոցներ, ցավ, սառնություն եւ էլի ինչ-որ բաներ կարող է զգալ։

med.news.am