Մահացել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը։
Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947թ․-ին։ Ավարտել է Թատերական ինստիտուտը 1970թ.-ին, նույն տարում ընդունվել է դրամատիկական թատրոն։ 2004թ․-ին նրան շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում։
Ներկայացնում ենք հատված ռեժիսոր Կարլեն Վարժապետյանի բեմադրած Եղ. Չարենցի «Երկիր Նաիրի» հեռուստաներկայացումից, որտեղ գլխավոր դերերից մեկում խաղացել է Ռուբեն Կարապետյանը:
Բացի Դրամատիկական թատրոնից, իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում դերասանը զբաղված է եղել հեռուստաթատրոնի, ռադիոթատրոնի բեմադրություններում, գրական հաղորդումներում, նկարահանվել է ֆիլմերում:
Մարմնավորել է դրամատիկական և կատակերգու կերպարներ:
Դերասանը հայտնի էր նաև իր ասմունքով. Գրիգոր Նարեկացի, Վահան Տերյան, Պարույր Սևակ:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: