Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է սպիտակ գույնի վլուզ, որը համադրել է վարդագույն վերնաշապիկի, մոխրագույն ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ «Թքած ունենալով բոլորի վրա՝ հնարավոր չէ ապացուցել, որ ուղտ չես», – հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։ Հետեւորդները գնահատել են նրա կերպարը՝ գրելով․ «Սիրուն»։