Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը վառ բլուզ է կրում, որը համադրել է սեւ գլխարկի հետ։ Օլյան արձակել է մազերն ու բնական շպար է նախընտրել։ «Ոչինչ կնոջն ավելի գեղեցիկ չի դարձնում, քան վստահությունը, որ նա գեղեցիկ է։ Սոֆի Լորեն»,- մեկնաբանություններում գրել է Օլյան։