Մահացել է դերասանուհի Եվգենյա Բրիկը։ Նա 40 տարեկան էր։ Այս մասին հայտնել է ռուս լրագրող Կատերինա Գորդեևան իր ֆեյսբուքյան էջում։
Փետրվարի 10-ին մահացել է Եվգենյա Բրիկը՝ Ժենյան՝ կյանքի ամենագեղեցիկ, կենսուրախ և կյանքի հանդեպ մեծ հավատով լցված մարդկանցից մեկը, այլմոլորակային գեղեցկությամբ և պողպատե բնավորությամբ կին։ Ժենյան չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, որ հիվանդ է։ Կարծում եմ, որ նրա համար տհաճ կլիներ, եթե նրանք սկսեին քննարկել մանրամասները»,֊գրել է Գորդեեևան։
Բրիկը հայտնի է «Стиляги», «Географ глобус пропил», «Елки 1914» ֆիլմերում, ինչպես նաև «Оттепель», «Оптимисты», «Каменская 3» և մի շարք այլ հեռուստասերիալներում իր դերերով։