Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը սեւ հագուստ է կրում, որը համադրել է վառ ժիլետի հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ «Մի օրով կփախչեի՞ք ձեր կյանքից»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է նա։