Ինչպե՞ս է YouTube-ում ֆիլմեր կամ տեսանյութեր դիտելն ազդում քնի որակի վրա: Այս հարցին պատասխանել են Դելավերի համալսարանի գիտնականները։
Հետազոտությանը մասնակցել է 58 մեծահասակ, ովքեր օրագրեր են պահել, որտեղ արձանագրել են, թե որքան ժամանակ են ծախսել մեդիայի վրա։ Էլեկտրաէնցեֆալոգրամայի միջոցով գրանցվել է մասնակիցների քնի ընդհանուր ժամանակը եւ դրա որակը։
Ինչպես պարզվել է, մեդիայի օգտագործումը քնելուց մեկ ժամ առաջ կապված է ավելի վաղ քնելու հետ: Եթե քնելուց առաջ օգտագործումը չի ներառել բազմաֆունկցիոնալ աշխատանք եւ արվել է անկողնում, դա նաեւ ասոցացվել է քնի ընդհանուր ժամանակի ավելացման հետ:
Այնուամենայնիվ, մեդիայի երկարատեւ օգտագործումը կապված է եղել ավելի ուշ քնելու եւ ընդհանուր քնի ժամանակի հետ: Հետաքրքիր է, որ քնի որակի վրա որեւէ ազդեցություն չի հայտնաբերվել:
«Եթե պատրաստվում եք հեռուստացույց դիտել կամ երաժշտություն լսել քնելուց առաջ, դա արեք նպատակային եւ քիչ ժամանակահատվածում։ Այս կերպ դուք կխուսափեք քնի վրա բացասական ազդեցությունից», – ասել է հետազոտության առաջատար հեղինակ Մորգան Էլիտորփը Դելավերի համալսարանից: