Դերասանուհի Աննա Դովլաթյանը կիսվել է արխիվային լուսանկարով, որում պատկերված է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է 2008 թվականին։ «Երեւի քչերը գիտեն, որ ես ֆուտբոլի մեծ երկրպագու էի, ո՞վ է հիշում 2008թ.-ի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։ Ընկերներիս մեջ շատ ֆուտբոլասերներ կա՞ն»,- մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել Աննան։