Ժամանակակից սեր. հինգ տարի հետս չէր խոսում
Advertisement 1000 x 90

Ժամանակակից սեր. հինգ տարի հետս չէր խոսում

168.am-ի «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել սիրո պատմություններ, որոնք տեղի են ունենում մեր շուրջը, բայց միշտ չէ, որ տեսանելի են: Իր սիրո պատմության այս անգամ մեզ հետ կիսվեց Թորոսը, ում խնդրանքով չենք հրապարակում իր և վերջինիս սիրելիի լուսանկարը:

«Ես իրեն հանդիպելու առաջին օրվանից գիտեի, որ միասին ենք լինելու, ամուսնանալու ենք, ինքը մինչև դա հասկացավ, ինձնից պահանջվեց դիմացկուն ու վճռական լինելու հինգ տարի: Հինգ տարի հետս չէր խոսում. չէր պաասխանում զանգերիս, նամակներիս, այնքան, մինչև համոզվեց՝ չեմ հանձնվելու: Արդեն նշանադրված ենք, առաջիկայում պլանավորում ենք ամուսնանալ: Եվ որ ամենակարևորն է՝ ոչ մի վայրկյան չեմ փոշմանում, որ հինգ տարի շարունակ չեմ հանձնվել և հավատացել եմ մեր սիրուն: Եթե սիրտդ մի բան հուշում է, պետք է լսես, ուրիշ տարբերակ չկա»:

Շարքի եղինակ՝ Անի Գաբուզյա