Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է «շատ, շատ վտանգավոր եւ բարդ իրադրության» մասին, քանի որ «Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքը աշխարհը դնում է անդունդի եզրին»:
Երեքշաբթի վարչապետը կանցկացնի արտակարգ իրավիճակների COBRA կառավարական կոմիտեի ամբողջական նիստը, որպեսզի քննարկի Մեծ Բրիտանիայի արձագանքը Ուկրաինայում ներկայիս իրավիճակին։
Ջոնսոնն ասել է, որ «բավականին հստակ» ապացույցներ կան, որ Ռուսաստանը ծրագրում է ներխուժել Ուկրաինա, իսկ որոշ հաղորդագրություններում ասվում է, որ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել արդեն այս չորեքշաբթի, հաղորդում Է Sky News-ը։
«Ես կարծում եմ, որ ապացույցները բավականին հստակ են։ Ուկրաինայի հետ սահմանին մոտ 130 000 զինծառայող է կենտրոնացած։ Կան բազմաթիվ այլ նշաններ, որոնք մատնանշում են ներխուժման լուրջ նախապատրաստություն: Մենք պետք է հասկանանք, որ դա շատ, շատ վտանգավոր եւ բարդ իրավիճակ է», – ասել է նա։
Սակայն Ջոնսոնը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դեռ ժամանակ ունի» «նահանջելու համար»։ «Մենք բոլորին երկխոսության կոչ ենք անում, որպեսզի խոսակցությունը կայանա, իսկ ռուսները խուսափեն նրանից, որ, կարծում եմ, ինչպես բոլորը, եւ հաստատ բոլորը Մեծ Բրիտանիայում տեսնում են, աղետալի սխալ կլիներ Ռուսաստանի համար», – ասել է նա։
Ջոնսոնն ասել է, որ իրեն «խիստ անհանգստացնում են» այն նշանները, որ Ռուսաստանը «պլանավորում է ինչ-որ բան, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա 48 ժամվա ընթացքում»: «Այն, ինչ պետք է անենք, դա համոզվելն է, որ նախագահ Պուտինը հասկանում է տնտեսական հետևանքները, դրա քաղաքական հետևանքները», – հավելել Է Ջոնսոնը։
«Եթե հիշում եք, Ռուսաստանը վերցրեց Արեւելյան Ուկրաինան, նրանք վերցրին Ղրիմը։ Բայց մենք, իրոք, բավական չենք արել ռուսական ածխաջրածիններից կախվածությունից ազատվելու համար»։ Ջոնսոնը կոչ է արել «բոլոր եվրոպական երկրներին» նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական նավթից եւ գազից։
Խոսելով Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ խողովակաշարերի մասին՝ Ջոնսոնը նշել է, որ եվրոպական մայրաքաղաքներին անհրաժեշտ է «հեռացնել «Հյուսիսային հոսքը» արյան հոսքից, պոկել ռուսական ածխաջրածինների այդ ենթամաշկային կաթիլայինը, որն աջակցում է եվրոպական շատ տնտեսությունների աշխատանքին»:
«Մենք պետք է գտնենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, եւ մենք պետք է պատրաստ լինենք Ռուսաստանի վրա դնել շատ եւ շատ լուրջ տնտեսական հետեւանքներ», – հավելել Է նա։
Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հանգստյան օրերին հայտարարել է, որ օդում «Մյունխենի հոտ է գալիս»՝ Ռուսաստանի հետ փոխգործակցության ներկայիս փորձերը համեմատելով 1930-ականներին նացիստական Գերմանիայի խաղաղեցման հետ։
Հրապարակման պատրաստեց news.am-ը