Գերմանիայի բնակչուհին ահռելի գումար է ծախսել իր մարմնի 70 տոկոսը դաջվածքներով ծածկելու և դիվային արտաքին ունենալու համար։ Նրա պատմությունը հրապարակել է The Sun-ը։
Նկարիչ և տատու-արտիստ Մերլինը, որը նաև հայտնի է որպես Mizz Intra, սկսել է հետաքրքրվել գոթական ոճով 12 տարեկանում Ըստ նյութի հերոսուհու՝ տարիների ընթացքում նա ցանկություն է ունեցել նմանվել վամպիր տիկնիկի, իսկ հասուն տարիքում նա սկսել է աստիճանաբար վերափոխել իր արտաքինը։
Կինը մեծացրել է կրծքերը, լիպոսակցիա, դեմքի ձգում և մի շարք ներարկումներ արել, որպեսզի նմանվի հրեշի պլաստիկ տարբերակի։ Բացի այդ, նա արդեն նաև ժանիքներ ունի, ինչպես նաև գրանցվել է լեզուն բաժանելու և ակնագնդերը դաջելու պրոցդուրաների համար: Հրատարակության տվյալներով՝ վերափոխման վրա Մերլինը ծախսել է ավելի քան 25 հազար ֆունտ:
«Ինձ դուր է գալիս փոխվել և դաժան տեսք ունենալ: Իմ ընկերներն ու ընտանիքը կարծում են, որ փոփոխություններն առայժմ բավական են։ Բայց իմ արտաքինը շատ կարևոր է ինձ համար։ Ես ուզում էի արհեստական տեսք ունենալ, բայց մասնագետներն իմ արտաքինն ավելի բնական դարձրին։ Տիկնիկները միշտ կատարյալ տեսք ունեն, նրանք ընդմիշտ գեղեցիկ են մնում, հենց դրան եմ ես ձգտում»,- խոստովանել է աղջիկը։
Նա նշել է, որ պատանեկության տարիներին աչքի չի ընկել։ Այժմ նրա մարմնի մոտ 70 տոկոսը պատված է դաջվածքներով, և նա չի պատրաստվում դրանով կանգ առնել։