Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամայն էջում տեղադրված լուսանկարում Զարուհին պատկերված է ամուսնու հետ։ «Ժամանակները փոխվել են, կյանքի ընթացքը եւ արագությունը՝ նույնպես։ Ոմանք համակերպվում են, որոշները՝ ոչ։ Մի բան, սակայն, մնում է նույնը։ Պիտի հասցնես սիրել։ Շատ սիրել։ Այլապես կկորսվես այս կյանքի կարուսելի մեջ եւ չես նկատի՝ ինչպես թռավ ժամանակը, իսկ դու չհասցրեցիր ամենակարեւորը»,- մեկնաբանություններում գրել է նա։