TikTok-ի օգտատեր @thekennedyproj-ը պատմել է, թե ինչպես են ինքը և իր ընտանիքը ԴՆԹ թեստեր հանձնել և պարզել, որ իր հանգուցյալ տատիկը գաղտնիք է ունեցել, որն իր հետ տարել է գերեզման։
Տատիկն ամբողջ կյանքում ստել է երեխաներին՝ ներկայանալով որպես որբ և ընտանիքի միակ զավակ։ Բացի այդ, թեև կինը պնդում էր, որ անգլիական ծագում ունի, ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ նրա նախնիները աֆրոամերիկացիներ են: «Ես հասկանում եմ, որ ինձ նայելով՝ դժվար է հավատալ», – խոստովանում է նրա թոռնուհին, որն ունի եվրոպական արտաքին, բաց մաշկ և մազեր։
«Պարզվեց, որ Միլիսենտ Վոնը ծնվել է Մեմմի Վոն անունով 1927 թվականին, այլ ոչ թե 1933 թվականին», – ասել է @thekennedyproj-ը: Նա ծնվել է 15 երեխաների ընտանիքում, բոլորն էլ աֆրոամերիկական ծագում ունեն: Ընտանիքն ապրում էր Վիրջինիայում»։ Ըստ TikTok օգտատիրոջ՝ իր տատիկը որոշել է փախչել ընտանիքից և ամբողջությամբ ջնջել է իր ինքնությունը՝ իրեն և իր երեխաներին ավելի լավ կյանքի հնարավորություն տալու համար։ Նա ստիպված է եղել փոխել իր անունը և ամբողջ կյանքում թաքցնել, որ այլ ռասայի է պատկանում:
Ընտանիքը դեռ փորձում է պարզել մանրամասները, սակայն թեստն անցնելուց հետո նրանց տվյալները համընկել են ԱՄՆ Վիրջինիա նահանգի մի ընտանիքի հետ։ Նրանք կապվել են այդ ընտանիքի հետ և փոխանակվել լուսանկարներով։
Օգտատիրոջ հրապարակած տեսանյութը հավաքել է ավելի քան 4,7 միլիոն դիտում և 544 հազար հավանում։ Տեսանյութի տակ օգտատերերը հազարից ավելի մեկնաբանություն են թողել։