Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին գծավոր վերնաշապիկ է կրում, որը համադրել է մոխրագույն պիջակի հետ։ Սոնան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական դիմահարդարմամբ է։ «Սերն ամենուր է»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Սոնան։