Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը կերպարանք է ընդունել մոխրագույն, երկարափեշ կիսաշրջազգեստով, սեւ բլուզով։ Նա արտահայտիչ ու ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է մուգ երանգի գլխակապը։ «Ոչ շատ գեղեցիկ իրականության մեջ գեղեցիկը ստեղծելը, գեզեցիկին հպվելը, տեսնելը եզակի կարողություն է: Ու հենց էդպիսինն են հայ կանայք։ Լավ օր, հերոսներ», – գրել է Արեւիկ Ուդումյանը։