Խանութներում գեղեցիկ փաթեթավորված սնունդը մեզ գրավում է, աշխատանքային ծանրաբեռնված օրվա մեջ էլ շտապում ենք ուտել այն ամենն, ինչ արագ է պատրաստվում, իսկ այս օրերում կորոնավիրուսի համավարակն ու գրիպի ակտիվ շրջանառությունը նպաստում են թերի սնվելուն և ավելի հյուծվելուն: Թե ինչպես լրացնել օրգանիզմում վիտամինների քանակն ու շուտ վերականգնվել, խորհուրդ են տալիս մասնագետները:
Սննդաբան Արմեն Մկրտչյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է, որ չկա որևէ սննդամթերք, որը պարտադիր պետք է ընդգրկել կերակրացանկում, բայց այդ ցանկում պետք է գերակշռեն մրգերն ու բանջարեղենը:
Մասնավորապես նա մատնանշում է տարբեր գույների պղպեղները, մուգ կանաչ բրոկոլին, ծաղկակաղամբը, կաղամբի տեսակները, մրգերից էլ՝ դեղին, նարնջագույն մրգերը։ Սննդաբանն ասում է, որ դդումը շատ օգտակար է ձմռանը, լավ է այն օգտագործել օրինակ դարչինով ու տարբեր համեմունքներով համեմված, որը եւ շատ համեղ կլինի, քիմքին հաճելի, եւ՝ առողջարար: «Ծիածանի գույները հնարավորինս պետք է շատ լինեն մեկ շաբաթվա ընթացքում: Պետք է քչացնել գրգռող, աղ պարունակող մթերքները: Այժմ այս կտրուկ եղանակային փոփոխությունները, հատկապես հիպերտոնիկ հիվանդների համար, վտանգավոր ժամանակահատված են, նրանք պետք է սննդակարգին ուշադիր լինեն»,- նշում է սննդաբանն ու խորհուրդ տալիս խուսափել պատրաստի մսամթերքներից, երշիկներից, նրբերշիկներից, որոնց մեջ բավական աղ կա, ինչպես նաև շաքարից:
«Մի շատ լավ միֆ ունենք Հայաստանում, թե տանը պատրաստած կոմպոտը առողջարար է, բայց արի ու տես, որ մեջը շաքար է պարունակում, ինչից էլ պետք է խուսափել»,-զգուշացնում է սննդաբանը:
Սննդաբան Հայկազ Սարգսյանն էլ կարևորում է իմացությունը, որ բոլոր վարակները, ինֆեկցիաները, պարազիտները, քաղցկեղի բջիջները մեր օրգանիզմում սնվում, բարգավաճում են միայն ջերմամշակված ուտելիքների բազայի վրա, հատկապես՝ թխվածքների, սպիտակ հացի, հալած պանիրների, ջրալի ապուրների։ Դրանք մարդկանց սպանում են ճիշտ այնպես, ինչպես էլեկտրականությունը, եթե վերջինի հետ սխալ աշխատանք տարվի: Երբ մարդը ջերմություն ունի, ապա սկզբնական փուլում պարտադիր է ջերմությունը չիջեցնելը, խորհուրդ է տալիս սննդաբանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է հաստ, մի քանի սրբիչից դիմակ դնել դեմքին, որպեսզի արտաշնչած օդը ետ գնա, հիվանդը մնա պառկած վիճակում և 2 օր ցիտրուսային միրգ օգտագործի՝մեկ օր նարինջ, մեկ օր լիմոն:
Սննդաբանը կատեգորիկ արգելում է օգտագործել հակաբիոտիկները և խորհուրդ է տալիս հանգիստ պառկել: Նա կարծում է, որ հիվանդության սկզբում այս խորհուրդները պահելուց հետո 4-րդ օրը հիվանդը կգնա աշխատանքի, եթե ախորժակ չունի ու ոչինչ էլ չուտի, ոչինչ չի պատահի նրա հետ, իսկ եթե արդեն թոքաբորբով հիվանդ է, ապա այս դեպքում լրացուցիչ բուժում է պետք: Մնացած դեպքերում կարող է միրգ ուտել, մրգահյութ խմել, խուսափել ջերմամշակված սննդից: «Մեր ոխերիմ թշնամին այն սնունդն է, որը մեր բերանում այդքան համեղ է»,- ասում է Հայկազ Սարգսյանը: Նա առաջարկում է վաղ առավոտյան խմել 1-ից 2 բաժակ սառեցրած հալեցրած ջուր՝ ըստ քիմքի հաճելիության`սառը կամ գոլացված վիճակում, խնձորի քացախի կամ կիտրոնի հյութով համեմված, եթե տանը մեղր կա նաև մեկ գդալ մեղր խառնել այդ ջրին, հետո կուլ տալ 8-10 հատիկ կլոր սև կծու բիբար, այսքանից հետո, եթե ամբողջ կյանքում էլ ոչինչ չուտի, լիարժեք էներգետիկայով ապահովված կլինի մարդը, ասում է սննդաբանը:
Սև կծու պղպեղի հատիկներն ապահովում են օրգանիզմի նյութափոխանակությունը 24 ժամ, իսկ սառցե ջուրը թույլ է տալիս մարդուն երկար ժամանակ քաղց չզգալ և ունենալ օրվա ընթացքում մեծ էներգիա:
Իսկ քացախը ցանկալի է լինի խնձորի, քանի որ խաղողի քացախն աղքատ է իր պարունակությամբ, ու նաեւ խորհուրդ է տալիս ուտել բնական ճանապարհով չորացված մրգեր:
Աղբյուր` Փաստինֆո