Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Ժաննան կանաչ երանգի հագուստ է կրում, ինչն ամբողջացնում է նույն գույնի չոկերը։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, մեղմ շպարով է։ «Աչքերը երբեք չեն խաբում», – գրել է նա, իսկ հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել՝ գրելով․ «Շքեղ գեղեցկուհի»։