Երկու գավաթ գինին պարունակում է շաքարի օրվա չափաբաժին
Advertisement 1000 x 90

Երկու գավաթ գինին պարունակում է շաքարի օրվա չափաբաժին

Ավելի քան 30  տեսակ  գինու վերլուծության արդյունքում պարզվել է, որ երկու բաժակը կարող է բավարար լինել մեծահասակների համար շաքարի օրական առավելագույն սահմանաչափը սպառելու  համար:

Մեծ Բրիտանիայի Alcohol Health Alliance-ի հետազոտությունը պարզել է, որ գինու որոշ  տեսակներ  պարունակում են մինչև 59 գ շաքար, ինչը ավելին է, քան ջնարակապատ բլիթը:

Անկախ լաբորատորիան վերլուծել է բրիտանական հայտնի ապրանքանիշերի կարմիր, սպիտակ, վարդագույն, մրգային և փրփրուն գինիների պարունակությունը:

Շշերից  ոչ մեկի պիտակների վրա սննդային տեղեկատվություն չի եղել, քանի որ դա ներկայումս օրենքով չի պահանջվում:

Կալորիականության մասին  տեղեկություն  ցուցադրվել է լաբորատորիայի կողմից վերլուծված շշերի միայն մեկ հինգերորդի վրա:

Ուսումնասիրության հեղինակները  կոչ են անում  օրենսդրական փոփոխություններ կատարել, որպեսզի գինի խմողները իմանան, թե քանի կալորիա է պարունակվում մեկ բաժակում  և որքան շաքար են նրանք օգտագործում:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծահասակները կարող են ընդամենը երկու գավաթ  գինի խմելով սպառել  շաքարի օրական սահմանաչափը:

Հետազոտության հեղինակները նաև պարզել էեն, որ ավելի ցածր խտության գինիները ամենաշատ շաքար պարունակող գինիներն են, ինչը նշանակում է, որ  պարտադիր չէ, որ  ալկոհոլի  ցածր պարունակությունը  առողջ ընտրություն լինի:

Մեծ Բրիտանիայում  անցյալ տարի ավելի քան 12,000 մարդկանց շրջանում անցկացված YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ 61%-ը ակնյալում  է գինու պիտակի վրա  տեսնել կալորիականության մասին տեղեկություն: Իսկ հարցվածների ավելի քան 50%-ը ցանկացել է  տեղեկանալ  շաքարի քանակության մասին:

Մեծ Բրիտանիայի Alcohol Health Alliance-ի նախագահ, պրոֆեսոր սըր Յան Գիլմորը գործող կանոններն անվանել է «աբսուրդ»:

«Գնորդները, ովքեր գնում են կաթ կամ նարնջի հյութ, տեղեկություն են ստանում  շաքարի պարունակության և սննդային հավելումների մասին:Սակայն այդ տեղեկատվությունը պարտադիր չէ, երբ խոսքը վերաբերում է ալկոհոլին, որը ոչ միայն գիրություն է առաջացնում, այլև առողջությանը մեծ վնասներ է պատճառում ու նաև՝  կապված է քաղցկեղի յոթ տեսակների հետ »,- ասել է  Յան Գիլմորը:

Մայլս Բիլը, ով ղեկավարում է Գինու և ոգելից խմիչքների առևտրի ասոցիացիան, ասում է, որ խմբի անդամները դեմ չեն, որ սպառողները լիարժեք ինֆորմացիա ստանան  շաքարի  պարունակության ու կալորիականության մասին, սակայն պատրաստ  են այդ   տեղեկությունները տրամադրել առցանց, քանի որ այդ  ամբողջը հնարավոր  չէ տեղավորել պիտակ վրա:

shantnews.am