Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է մարդկանց բնույթի, դրանից բխող դժվարությունների մասին։
«Մարդկանց մոտ 85%-ը իր բնույթով զինվոր է` կատարող ու միայն 15%-ին է տրված լինել հրամանատար` ՈՐՈՇՈւՄ կայացնող: Ահավոր դժվար է ՈՐՈՇՈւՄ կայացնելը և ահավոր հեշտ ՈՐՈՇՈւՄ կայացնողին քննադատելը:
Աշխարհը հենց այդ 15% ի ուսերին է, ովքեր ամեն Աստծո օր աչք են փակում բամբասանքների, ստի, վիրավորանքների վրա ու շարունակում իրենց ուսերին կրել ժամանակը շարժող անիվը: Ուժեղ պիտի լինես` պտույտը չկանգնեցնելու համար: Թույլը կհոգնի ու եթե հոգնեց կձանձրանա, իսկ եթե ձանձրացավ կսկսի պատրվակ փնտրել իր թուլությունն արդարացնելու ու ի վերջո կմեղադրի ուժեղին` ՈՐՈՇՈւՄ կայացնողին իր թուլության, անճարության, անհամարձակության ու հոգնածության մեջ:
Հ.Գ. Խոսքը ադեկվատ մարդկանց մասին է…», – գրել է Սարգիս Գրիգորյանը։