Հաղորդավարուհի, դերասանուհի Լիլիթ Հարոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում խոսելով խնող-երեխա հարաբերությունների մասին։
«Այն ծնողները, որոնք անընդհատ որոշում են կայացնում իրենց երեխայի համար՝ մտածելով, որ իրենք ավելի լավ գիտեն և ավելի շատ փորձ ունեն, զրկում են երեխային՝ սեփական փորձն ունենալու, սխալվելու և ինքուրույն որոշում կայացնելու հարցում:
Մտածելով, որ մենք օգնում ենք երեխային`մեր տեսանկյունից, ապա այո՛, օգնում ենք միայն այդ պահին:
Հետագայում, երբ երեխան մտնում է «մեծ կյանք», որոշում կայացնելիս դժվարությունների է բախվում: Շատ տղամարդիկ և կանայք հասուն տարիքում ևս կախված են ծնողներց, գուցե ոչ ֆինանսապես, բայց էմոցիոնալ դաշտում:
Սեպարացիա ծնողներից, եթե ուզում ես կրել պատասխանատվություն քո կյանքի համար և լինել ազատ: Ինքդ որոշել՝ որն է քեզ համար լավը և որը վատը` հենվելով սեփական փորձի կամ ներքին ձայնի վրա:
Պատրա՞ստ ես, թե՞ ամբողջ կյանքդ ապրելու ես ծնողներիդ կարծիքի վրա՝ փոխանցված գուցե իրենց ծնողներից, որի հիմքում վախն է, այլ ոչ թե սերը:
Ի դեպ, ես ունեմ աշխարհի ամենալավ ծնողները: Ես օրհնված եմ իմ ծնողներով: Ես շնորհակալ եմ աստծուն, որ ես նրանց զավակն եմ: Ես սիրում եմ նրանց անվերապահորեն և շնորհակալ եմ մինչև գոյությանս վերջին կաթիլը», – գրել է նա։