Երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հունահայ երգչուհին կաշվե տաբատ է կրում, բլուզ, որոնք համադրել է բարձրակրունկների հետ։ Աթենան արձակել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր վզնոցները։ «Ի՞նչ կլիներ, եթե ունենայիք հնարավորությունը»,- հրապարակման մեկաբանություններում գրել է նա։