Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարիամը մոխրագույն վերարկու է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու նվազագույն շպարով է, կերպարն ամբողջացրել է ակնոցով։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։