Միլա Յովովիչը չորրորդ անգամ մայր կդառնա
Advertisement 1000 x 90

Միլա Յովովիչը չորրորդ անգամ մայր կդառնա

Երկրպագուներն ու լրագրողները կասկածում են, որ Միլա Յովովիչը չորրորդ անգամ հղի է։ Հիմնական պատճառը դերասանուհու ազատ հագուստն է եւ մոտակա ամիսներին նրա կողմից միջոցառումներին մասնակցությունը չեղարկելը, հայտնում է Daily Mail-ը։

Դերասանուհին հանրությանն է ներկայացել կլորացած որովայնով։ Նա բաց վարդագույն, ազատ զգեստ էր կրում, սակայն նույնիսկ այն չէր օգնում հայտնի դերասանուհուն թաքցնել իր հետաքրքիր կարգավիճակը, հայտնում է Telegran-յան Woman.ru ալիքը։

Միլան ու նրա ամուսինը՝ Փոլ Անդերսոնը, մեծացնում են երեք դուստրերին՝ Էվերին, Դեշիլին եւ Օշինին։ Կրտսերը՝ Օշինը, ծնվել է 2020թ․-ին։ Դերասանուհին երկար ժամանակ չէր հայտնում իր վերջին հղիության մասին։

news.am