Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Ադրիանան փիրուզագույն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Ադրիանան կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Տիկնիկ»,- գրել է օգտատերերից մեկը։