Քլոե Քարդաշյանին քննադատել են երեխայի լուսանկարները խմբագրելու համար
Advertisement 1000 x 90

Քլոե Քարդաշյանին քննադատել են երեխայի լուսանկարները խմբագրելու համար

Քլոե Քարդաշյանը Instagram-ում իր զարմուհու՝ Չիկագոյի հետ նկար է հրապարակել։ Լուսանկարը մշակելու համար մոդելն օգտագործել է ֆիլտր, ինչի արդյունքում չորսամյա աղջիկն իր տարիքից շատ ավելի մեծ է երևացել։ Երկրպագուները քննադատել են աստղին այդ լուսանկարի համար, հայտնում է Australia News.com-ը:

Սոցցանցի օգտատերերը հարձակվել են Քլոե Քարդաշյանի վրա՝ ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի դստեր հետ լուսանկարվելու համար։ Նրանց կարծիքով՝ երեխաներին չի կարելի ֆիլտրել, քանի որ նրանց դեմքը շատ է աղավաղվում։ «Քլոեի` երեխաների վրա ֆիլտրեր դնելու մոլուցքն ինձ խենթացնում է», «Զզվելի է»,- գրել են հետեւորդները։

Չիկագոյի հայրը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, համալրել է քննադատների շարքերը։ «Այս լուսանկարները չափազանց հասուն են իմ փոքրիկ աղջկա համար»,- գրել է կատարողը։