Իսպանացի դերասանուհի Պենելոպա Քրուզը՝ լեգենդար ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի մուսան, հանրությանն է ներկայացել կարճ զգեստով ու համացանցում քննադատության ենթարկվել։ Լուսանկարներն ու մեկնաբանությունները հայտնվել են Daily Mail-ում։
47-ամյա աստղը մասնակցել է «Պաշտոնական մրցույթ» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Մադրիում։ Դերասանուհին ընտրել էր Chanel լյուքս դասի ապրանքանիշի հագուստը։
Պարբերականի ընթերցողները բացասաբար են արձագանքել Քրուզի կերպարին եւ հրապարակված լուսանկարների մեկնաբանություններում քննադատել են նրան։ Օգտատերերի կարծիքով՝ դերասանուհու զգեստը գռեհիկ տեսք ունի կարճության պատճառով։ «Պենելոպան հիասքանչ է, բայց Chanel-ն ամեն ինչ փչացնում է», «սարսափելի զգեստ», «ինչո՞ւ է մեծ կնոջը հարկավոր այդ գռեհիկ զգեստը», «Chanel-ն իր ռեպերտուարում է»,- գրել են օգտատերերը։