«Ծննդյան օրը՝ հայկական ռեստորանում»․ Քիմ Քարդաշյանը հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ծննդյան օրը՝ հայկական ռեստորանում»․ Քիմ Քարդաշյանը հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին շնորհավորելով ծննդյան օրվա առիթով։ Քարդաշյանը 59 տարեկանում մահացել է 2003թ․-ին։ Քիմ Քարդաշյանը փետրվարի 22-ին իր էջում հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել։

«Հայրիկիս հետ լուսանկարվել ենք, երբ 1998թ․-ին նրա ծննդյան օրը  նշում էինք հայկական ռեստորանում։ Նա ծնվել է 2.22.44-ին, եւ այսօր հրեշտակային թիվ է՝ 2.22.22: Ես, իսկապես, զգում եմ հրեշտակների ներկայությունը մեր շուրջ եւ զգում եմ քեզ ամբողջ ժամանակ: Շնորհակալություն, որ միշտ ուղղություն ես տալիս մեզ եւ պաշտպանում ես բոլորիս։ Ես այնքան եմ կարոտում քեզ»,- գրել է Քիմը։