Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դատապարտել է Ռուսաստանի մեկնարկած ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Ես ցնցված եմ Ուկրաինայում տեղի ունեցող սարսափելի իրադարձություններից։ Խոսել եմ նախագահ Զելենսկու հետ՝ քննարկելու հետագա քայլերը։ Նախագահ Պուտինն ընտրել է արյունահեղության և ավերածության ուղին՝ Ուկրաինայի դեմ սկսելով այս չհրահրված պատերազմը։ Մեծ Բրիտանիան և մեր դաշնակիցները վճռորոշ պատասխան կտան», – գրել է Բրիտանիայի վարչապետը։
I am appalled by the horrific events in Ukraine and I have spoken to President Zelenskyy to discuss next steps.
President Putin has chosen a path of bloodshed and destruction by launching this unprovoked attack on Ukraine.
The UK and our allies will respond decisively.
— Boris Johnson (@BorisJohnson) February 24, 2022