Հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի դուստրը երեկ նշել է ծննդյան օրը։ Երիտասարդ ծնողների ավագ երեխան վեց տարեկան է դարձել, եւ Լիլիթն ինստագրամյան էջում մի քանի լուսանկար է հրապարակել նրա մասնակցությամբ։
«Շնորհավոր տարեդարձդ մեր աղջիկ, ինչպես ամեն ծնող մենք ունենք մեր պատկերացումներն ու երազանքներն, որոնք կապում ենք քո ապագայի հետ, բայց դու ինքդ կընտրես քո ճանապարհը, իսկ մենք՝ կլինենք միշտ քո կողքին»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Լիլիթը։