
«Մեծ յոթնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) երկրների առաջնորդները պայմանավորվել են «կործանարար» պատժամիջոցների փաթեթ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության պատճառով։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է Gazeta.ru-ն։
«Այս առավոտ ես հանդիպեցի G7-ի գործընկերների հետ՝ քննարկելու նախագահ (ՌԴ Վլադիմիր) Պուտինի՝ Ուկրաինայի վրա չարդարացված հարձակումը, և մենք պայմանավորվեցինք առաջ տանել կործանարար պատժամիջոցների փաթեթը և այլ տնտեսական միջոցներ՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար», – գրել է ԱՄՆ նախագահը։
Նա նաեւ աջակցություն է հայտնել Ուկրաինայի «խիզախ» ժողովրդին։