Ուկրաինան դադարեցրել է McDonald’s-ի աշխատանքը
Advertisement 1000 x 90

Ուկրաինան դադարեցրել է McDonald’s-ի աշխատանքը

Ամերիկյան McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը դադարեցնում է իր աշխատանքը Ուկրաինայում։ Այս մասին հաղորդվում է կորպորացիայի Instagram-ում:

«Մեր սիրելի այցելուներ: Մենք փակում ենք մեր բոլոր ռեստորանները Ուկրաինայում: Մեր աշխատակիցները մնում են տանը` իրենց ընտանիքների հետ՝ հանուն անվտանգության: Մենք իսկապես ցանկանում ենք նորից բացել մեր դռները ձեր առջև, ժպտալ և անել լավագույնը՝  համեղ և հիասքանչ պահեր ձեզ պարգևելու և ձեր մասին հոգ տանելու համար»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։