Երգչուհի Մարի Ավանեսյանն օրերս նշել է ծննդյան օրը։
Մարին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ հագուստ է ընտրել երեկոյան կերպարի համար։ Մարին սեւ, փայլերով զարդարված զգեստ է ընտրել, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Մարին հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար»,- գրել է Մարին։